Ես եմ

Ողջո՜ւյն, ես Սաբին եմ։ Բոլորից տարբերվող, բարձրահասակ, վարդագույն մազերով աղջիկը։ Ծնվել եմ իմ շատ սիրելի վարդագույն Երևանում։ Մանկուց եղել եմ բարդ բնավորության տեր անձնավորություն։ Հավատացած եղեք, դրա մասին կփաստեն բոլորը։ Սակայն, այս պահին չեմ ցանկանա ներկայացնել իմ բնավորության վատ գծերը։

Ես ապագա իրավաբան եմ, բայց դա ինձ չի խանգարում ունենալ նաև հոբբիներ։ Որքանով որ դա զարմանալի է, բայց ես զբաղվում եմ պարով։ Ինձ նայելով` մարդիկ չեն էլ կարող կռահել, որ ես այդքան սիրում եմ պարել։ Արդեն յոթ տարուց ավել պարում եմ իմ շատ սիրելի խմբում։

Սիրում եմ թե՛ ուսուցիչներիս, թե՛ կրթահամալիրում ձեռք բերած ընկերներիս։ Պաշտում եմ լուսանկարչությունը։ Այն ժպիտ պարգևելու իմ բանաձևն է։ Այնքան եմ ուրախանում, երբ կարողանում եմ երջանկացնել մարդկանց՝ պարզապես իրենց լուսանկարելով։ Չեք պատկերացնի, թե որքան հաճելի է լինել մարդկանց ժպիտ պարգևողի դերում։ Լինելով լուսանկարիչ, կարծում եմ, կարող եք կռահել, որ պաշտում եմ աշունը։ Այն իր խայտաբղետ գույներով պարզապես ինձ խենթացնում է։ Աշունն իր յուրահատուկ ձեռագիրն է թողնում իմ լուսանկարներում:

Քչերը գիտեն, որ մինչ կրթահամալիրում սովորելը ես ավարտել եմ թիվ 105 դպրոցի 9-րդ դասարանը։ Իրականում, ես կարող էի կրթությունս շարունակել տվյալ հաստատությունում, սակայն սիրտս ասես մեկ այլ բան էր փնտրում։ Շատ էի լսել կրթահամալիրի այլընտրանքային ուսուցման մասին, և դա համընկավ այն չափանիշներին, որոնք այսքան ժամանակ փնտրում էի։ Իր չափանիշներով կրթահամալիրը դուրս է որոշակի կանոններից: Այն ինձ հնարավորություն տվեց՝ ազատ գործելու և մտածելու։ Ի դեպ, իմ սիրելի լուսանկարչության նուրբ գաղտնիքները սովորել եմ հենց կրթահամալիրում։ Այս երեք տարիների ընթացքում ունեցել եմ բազում ձեռքբերումներ ի շնորհիվ կրթահամալիրի։ Լինելով վրացերենի ընտրության խմբում, նկարահանվել եմ Վրաստանի անկախությանը նվիրված հոլովակում, ինչի համար պագևատրվել եմ։

Մոռացա ասել, որ դասընկերներիս հետ ստեղծել ենք մեր անհատական նախագիծը։ Նկարահանում ենք մի քանի հոլովակներից բաղկացած ֆիլմ։ Ֆիլմի նպատակն է ցույց տալ քաղաքի մշակութային վայրերը, հետաքրքիր մարդկանց, որոնք արվեստի շունչ են հաղորդում քաղաքին, ժպիտ պարգևում քաղաքի բնակիչներին։

Իրականում, ամենաթանկը, որ տվել է ինձ իմ կրթահամալիրը՝ իմ ընկերներն են։ Որոնք ինձ հետ կմնան նույնիսկ տարիներ անց։

Կրթահամալիրն ու կրթահամալիրի լուսավոր մթնոլորտը միշտ մնալու են իմ հիշողության մեջ ու կյանքիս պատմության էջերում իրենց ուրույն տեղն են զբաղեցնելու։ Սիրում եմ քեզ կրթահամալիր և շնորհակալ եմ ուսումնական տարիներս հետաքրքիր դարձնելու համար։

Реклама

Один ответ на “Ես եմ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s