«Հայացք` հայ-վրացական վաղվան»

%d1%81%d0%bd%d0%b8%d0%bc%d0%be%d0%ba123 Վրաստանը շատ եմ սիրում, որովհետև բազում հիշողություններ ունեմ : Մասնակցել եմ` պարային մրցույթների և ամեն անգամ Հայաստան եմ վերադարձել հաղթանակով: Վրաստանում եղել եմ 6 անգամ և ամեն անգամ յուրահատուկ է անցել: Վերջին անգամ, երբ գնացել էինք Վրաստան, ավտոբուսի կանգնելուն պես թողեցինք ամեն ամեն ինչ և վազեցինք դեպի ծովը: Հավատացեք հանուն ծովի, խաչապուրիների և գեղեցիկ վայրերի արժե գնալ այնտեղ: Անգամ մի քանի բառ էինք սովորել վրացերեն : Հենց մտնում էինք խանութ արագ բղավում էինք գամառջոբա ու շարունակու էինք խոսել ռուսերեն: Իսկ վաճառողը ինչ-որ վրացերեն բաներ էր փնփնթում: Ինձ թվում էր վիճում էր մեզ հետ, բայց հետո վրացերեն սովորելով հասկացա, որ ուղղակի դա նրանց խոսելաձևն է: Այնտեղ նաև հասցրեցինք մտերմանալ վրաց պարողների հետ, ովքեր նույնպես մեզ հետ բնակվում էին նույն հյուրանոցում: Ամենից լավ հիշում եմ Լեոին, ում մայրը հայ էր, իսկ հայրը` վրացի: Նա շատ գեղեցիկ երեխա էր և գիտեր շատ հայերեն բառեր: Մենք խաղում էինք միմյանց հետ տարբեր խաղեր, այն մեզ օգնում էր վրացերեն բառեր սովորել, իսկ նրանց հայերեն: Ինձ շատ դուր եկավ այդ լեզուն և որոշեցի այս տարվանից սովորել վրացերեն և հավատացեք մի քանի դասում շատ բաներ սովորեցի: Ես գիտեմ, որ Հայաստանում մենք միակ դպրոցն ենք, որտեղ սովորեցնում են վրացերեն: Ես շատ կուզեի, որ մնացած դպրոցներում էլ սովորեին վրացերեն: Եվ կուզեի, որ Վրաստանի դպրոցներում սովորեին հայերեն: Կուզեի նաև, որ պարային կամ ուրիշ մրցույթներ կազմակերպվեյին Հայաստանում և նրանք նույնպես մեզ պես սիրով մասնակցեին դրանց: Նաև շատ հաճելի կլինի, երբ մենք սովորենք նրանց պարերը դպրոցում, իսկ նրանք մերը: Ինձ թվում է դա մեզ կօգնի ավելի մտերմանալ: Ու շատ հետաքրքիր պարային մենամարտեր կստացվեն:

Կարծում եմ մշակույթը միշտ էլ կապող օղակ է երկրների բարեկամության ու համագործակցության մեջ և Հայ-վրացական կամուրջներում մշակութային այս բաղադրիչը կամրապնդի մեր բարեկամությունը:

20160711_211717-1.jpg

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s