Սիրահարվածության, սիրո և ամուսնության հոգեբանությունը

Բորիս Շապիրոյի դասախոսությունները

Ինչո՞վ է տարբերվում սերը սիրահարվածությունից: Սիրուն վերաբերվող ի՞նչ առասպելներ կան մեր գիտակցության մեջ: Ինչ՞ է սիրահարվածության ծուղակը: Ինչո՞ւ չարժե շփոթել զոհաբերությունը սիրո հետ: Ինչպե՞ս է գործում փոխկախվածության հոգեբանությունը և հնարավո՞ր է արդյոք ազատվել սիրային կախվածությունից: Եվ ինչպե՞ս ընտրել այն մարդուն, ում հետ հնարավոր է անցկացնել կյանքը՝ ձեռք ձեռքի տված: Դիտում ենք Բորիս Շապիրոյի դասախոսությունները և հասկանում, թե ինչով է տարբերվում սիրահարվածության, սիրո և ամուսնության հոգեբանությունը:

Այսօր «Моноклер»-ում սերն է: Ով՞ չի ունեցել այդ զգացմունքը: Այն ծանոթ է բոլորին, յուրաքանչյուր ոք ունի իր պատկերացումն այդ առթիվ, սիրում եմ/ չեմ սիրում-ի, սիրում ես/ չես սիրում-ի իր չափանիշները: Բայց  հնարավո՞ր է՝ մեր պատկերացումը սիրո մասին պատրանք լինի: Հնարավո՞ր է՝ իրական սերը հավասարապես հեռու լինի ինչպես մարդուն տանջող ցավալի կրքից, այնպես էլ երանությունից ու երջանկությունից, որին նա այդքան ձգտում է, և որի մասին նույնպես քիչ բան գիտե: Այդ դեպքում ի՞նչը կարող ենք սեր անվանել: Ում ենք մենք սիրում, և ով է սիրում մեզ: Եվ, ամենակարևորը, այդ դեպքում ինչպե՞ս ընտրել այն մարդուն, ում հետ կանցնես կյանքի ճանապարհը ձեռք-ձեռքի: Բոլոր այս հարցերին երկու ցնցող դասախոսություններով պատասխանում է Մանկավարժության և սոցիալական գիտությունների ակադեմիայի անդամ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Բորիս Շապիրոն:

Իր «Արդյո՞ք սեր է…» դասախոսության ընթացքում, որը տեղի է ունեցել «Բաց միջավայր»-ի շրջանակներում 2014թվի ապրիլի 16-ին Շանինկում, Բորիս Շապիրոն պատմել է սիրո հիմնական հոգեբանական տեսությունների մասին, թվարկել սիրո տեսակները և ցույց տվել սիրո տարբերությունը համակրանքից, ընկերությունից, հրապուրանքից, սիրահարվածությունից,  քննարկել  սիրահարվածության հիմնական ծուղակները, անդրադարձել սիրո և սեռերի,անպատասխան սիրո և սիրային կախվածության թեմաներին, ինչպես նաև մտքեր է արտահայտել այն մասին, թե ինչպես է սերը կապված երջանկության հետ, և արդյոք կարող է լինել երջանկություն առանց սիրո:

Ծանոթությունից ամուսնություն 

Այսօր ամուսնությունն ու ընտանիքը ենթարկվում են շատ լուրջ փոփոխությունների (միասեռ ամուսնություններ,ազատ հարաբերություններ, շվեդական ընտանիքներ և այլն): Անփոփոխ է մնում մեկը. մարդկանց մեծամասնությունը առաջվա նման հակված է ընտանիք կազմելուն: Սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, անհաջող ամուսնությունների պատճառը շատ հաճախ ընկած է կյանքի ընկերոջ ընտրության փուլում: «Ծանոթանալուց մինչև ամուսնություն» դասախոսության մեջ հոգեբան Բորիս Շապիրոն մտորում է, թե արդյոք ժամանակակից մարդուն հարկավոր է ընտանիք, բացատրում է, թե ինչն է մարդկանց մեջ ձգում միմյանց, պատմում «սիրահարվածության ծուղակների», նախաամուսնական շփման հոգեբանության մասին, «տեղեկատվական փոխանակումը» «տեղեկատվական խաբեությունից» գերադասելու կարևորության և ամուսնության որոշումն ընդունելու հաջողության և հնարավոր ռիսկերի գործոնների մասին:

Ինչու են մարդիկ դժվարանում «ոչ» պատասխանելուն

Մեր՝ «ոչ» ասելում դժվարանալու գլխավոր պատճառը մարդկային հասարակ ցանկություն է, որ բոլորը մեզ լավ վերաբերվեն, հարգեն և սիրեն: 
Ֆրեյդը ենթադրում է, որ մեր խնդիրենրի պատճառները ծագում են մանկությունից: Շատ ծնողներ բավականին խիստ են վերաբերվում իրենց երեխաների հետ:
Արժանապատիվ մարդ դաստիարակելու ցանկությունը տանում է նրան, որ մեծահասակները մոռանում են քնքուշ բառեր ասել, երբեք չեն գովում իրենց երեխաներին, վախենում են արտահայտել իրենց զգացմունքերը:

Դրա փոխարեն նրանք լռում են, որ իրենց երեխաները նրբիկ ու երես առած չմեծանան: Դրա համար էլմեծանալով մարդը փորձում է լսել շրջապատողների իրեն խրախուսող կարծիքը:
Բայց այսպիսի ջանքը թանկ արժե, քանի որ հանգեցնում է մարդու՝ իր ընդունակությունների նկատմամբ հավատի լրիվ կորստի և, ցավոք, ինքնագնահատականի անկման:
Եվս մեկ գործոն կա՝ միայնակ մնալու, խմբում չընդունվելու վախը:
Մարդն այնքան կարիք ունի ուրիշների հետ շփվելու, որ չի կարող հասարակությունից դուրս լինել: Դրա համար էլ այս բոլորը միասին մարդուն ստիպում են սիրաշահել շրջապատողներին, ինչը արդյունքում բերում է նրան, որ մարդուն սկսում են օգտագործել:
Վերացնելու համար ցածր ինքնագնահատականի խնդիրը ստիպված ենք ակտիվ աշխատելու:
Կարելի է հաճախել դասընթցների, որոնք օգնում են ավելի ինքնավստահ դառնալու: Գումարի և ժամանակի պակասի դեպքում կարելի է ինքնուրույն զբաղվել խնդրի լուծմամբ:
Հետևեք մեր խորհուրդներին. գուցե դրանք օգնեն ձեզ:
Այսպես, սկզբի համար թղթի վրա գրեք ձեր ուժեղ (դրական) կողմերը: Մի սահմանափակվեք քիչ քանակով. դրանք պետք է  առնվազն 15-ը լինեն:
Հոգեբանները վաղուց նկատել են, որ մարդկանց մեծ մասը նշում է իր թերությունները: Դրա համար էլ ձևավորված ցանկը կախեք ամենաերևացող տեղում ու սկսեք կենտրոնանալ բնավորության դրական գծերի վրա:

 

Գտեք հոգուն հարազատ զբաղմունք, որը կօգնի ձեզ միշտ դրական տրամադրություն ունենալու։ 

Ես քեզ գրում եմ միանգամայն ազատ, կարծես մտքերս շարադրում եմ օրագրիս մեջ: Բայց մտքերս լողում են իմ և էջերի միջև…

Ես ի վիճակի չեմ անգամ բացատրել, թե ինչ է տեղի ունենում: Ներսումս ինչ-որ բան է եռում: Չեմ հասկանում, թե ինչ է, բայց սա ինձ դուր է գալիս: Չգիտեմ ինձ այս անհասկանալի վիճակն է դուր գալիս, թե քեզ սիրելը: Չեմ ուզում, որ այս անհասկանալի զգացմունքը ցրվի: Սակայն ինչպե՞ս վարվել: Չէ՞ որ ես ինքս գլուխ չեմ հանում:

Գիտե՞ս բավական է ընդամենը փակեմ աչքերս… Ես սկսում եմ զգալ քո ներկայությունը, զգալ քո հոտը, լսել քո ձայնը: Սկսում եմ պատկերացնել, թե ինչպես եմ ապրում քեզ հետ, մի անկողնում քնում, երբեք չեմ հեռանում քեզանից: Երբեք չէի մտածի, որ այքան հեռու կարող է գնալ մարդկային երևակայությունը: Բայց գրո՛ղը տանի դա ընդամենը երևակայություն է: Ես էլ դառնում եմ սեփական երևակայությանս զոհը:

Գիտե՞ս երբ ինձ վատ եմ զգում, ուզում եմ տեսնել քեզ, որովհետև դու նման ես ինձ: Ես այնքան ուրախ եմ, որ կա մեկը, ում հետ կարող եմ անվերջ խոսել: Բացի այդ, ես  չեմ ցանկանում  քեզանից բացի ուրիշ մեկի հետ խոսել: Չէ՞ որ  քեզանից բացի, ինձ ոչ ոք չի հասկանում:

Դու կարողանում ես այնպիսի բաներից խոսել, որ ես հաճույքով լսում եմ: Դու շատ ներողամտաբար ես վերաբերվում իմ թերություններին, երբեք չես սանձահարում ինձ, չնայած որ վարքագիծս անտանելի է դարձել: Անիմաստ վեճերից էլ խուսափել չես կարողանում, որովհետև ինքս եմ դրանք հրահրում:

Երբեմն էլ փորձում ես քեզ համոզել, որ պետք է ուժ գտնես և բաժանվես ինձանից, սակայն իսկույն վանում ես այդ սարսափելի միտքը, որովհետև լավ գիտես, որ առանց ինձ քեզ համար շատ դժվար կլինի:

 Դադարիր

94748104_596898187569168_8141006790402768896_oԴադարիր փախչել պրոբլեմներից: Փոխարենը վերցրու և լուծիր պրոբլեմներդ, դու ձևացնում ես, իբր դրանք գոյություն չունեն: Դադարիր խղճալ ինքդ քեզ: Վերացրու թերությունները և շարժվիր առաջ, որպեսզի քո կյանքը դարձնես ավելի լավը, վառ և երջանիկ: Աշխատիր քո գլխավոր պրոբլեմի՝ խանդի վրա: Եթե ինչ-որ մեկը ավելի հաջողակ է, դա չի նշանակում, որ դու անհաջողակ ես: Վստահ եղիր քո ուժերի վրա: Եղիր լավագույնը բոլորիի համար: Դադարիր չոր մարդ լինել, ով չի ներում սխալները: Դադարիր քեզ հետ կրել վիրավորանքները, լինել հիշաչար և պատժել մտերիմներին իրենց սխալների համար, որովհետև մեծ մասամբ դա արվում է ոչ միտումնավոր: Մի՝ եղիր անարդար, խիստ և դաժան: Սովորիր կյանքից դուրս շպրտել ամբողջ նեգատիվը: Սովորիր թեկուզ երբեմն սխալ լինել: Օ՜,այո, դու տանել չես կարողանում սխալվել: Բայց դու չես կարող անսխալական լինել, որովհետև դու մարդ ես: Ընդունիր այդ փաստը և դա օգտակար կլինի: Սովորիր լսել քո ընկերներին և իրենին երբեմն նայիր նրանց տեսակյունից: Դադարիր լինել այդպիսի անհետևողական: Սովորիր իրագործել պլանները և ձգտիր նպատակներիդ: Մի՝ անտեսիր քո մտերիմ մարդկանց և փոխադարձաբար պատասխանիր նրանց, ում հանդեպ դու անտարբեր չես, այլ ոչ թե սպասիր քո իդեալին: Դադարիր սպասել, որ քո կյանքում բոլոր մարդիկ պետք է կատարյալ լինեն: Կատարելություն չի լինում: Կրկնիր քո մտքում. <<Ոչ ոք իդեալական չէ>>:Դադարիր թաքցնելուց քո բոլոր էմոցիաները: Հավատում ես, թե ոչ, բայց մարդիկ չեն կարողանում մտքեր կարդալ: Նրանք չեն կարող իմանալ, թե դու ինչ ես զգում, եթե դու չբարձրաձայնես ինքդ: Երբ դու ամեն ինչ քո մեջ ես պահում, այդպիսի գաղտնիությունը ավելի շուտ պրոբլեմներ է առաջ բերում, քան լավացնում է իրավիճակը : Թույլ տուր բացահայտ արտահայտել քո զգացմունքները և զգացումները:

90779151_241593290303613_8547405082805665792_n (1) Ինձ ամբողջովին վստահել պետք չէ: Ես երբեք չեմ խոստովանի իմ սխալները և ամեն ինչում մեղավոր կհամարեմ քեզ,իսկ ամեն հարմար առիթի դեպքում կհիշեցնեմ և՛ ասված խոսքերդ,և՛ գաղտնիքներդ: Բացի այդ, ես միշտ ընտրում եմ ինքս ինձ, իմ հարմարավետությունն ու հարմարությունը, իսկ դա նշանակում է, որ հանուն քեզ երբեք ոչինչ չեմ զոհաբերի: Ես խաղում եմ միայն սեփական կանոններով՝ հաշվի չառնելով դիմացինի զգացմունքները,լքում եմ մարդկանց:Ես լքում եմ մարդկանց միայն նրա համար, որ հասկանամ, որ նրանք ինձ պետք են:Ես պատրաստ չեմ օգնել:Ես կարող եմ օգնություն խնդրել, և ստանալ օգնություն, ես նույնիսկ կարող եմ ասել «շնորհակալություն օգնության համար», բայց երբ դու հայտնվես մի իրավիճակում, երբ քեզ օգնության ձեռք պետք լինի,ապա ես քո կողքին չեմ լինի: Ես այն մարդն եմ, ով երբեք քեզ օգնության չի գա: Ես զուրկ եմ կարեկցելու և ուրիշի էմոցիաները հասկանալու զգացումից: Ես կայուն եմ և համարձակ: Նույնիսկ ճակատագիրը չի կարող ինձ ստիպել դավաճանել իմ սկզբունքները: Ես զգում եմ շատ: Մտածում եմ շատ: Իրականությունը ճնշում է ինձ: Ես բարդացնում եմ կյանքս սեփական գլխումս,բայց ամեն ինչ ավելի հեշտ է,փախնում եմ ցավից՝ շարունակելով աչք փակել ամեն ինչի վրա:

 

Որ մասնագիտություններն ունենալն է արդեն անիմաստ. Միտիո Կակուն՝ ապագայի էվոլյուցիայի մասին

212521.jpg

Թե ինչ է մեզ սպասում ապագայում թեմայով հերթականզեկույցը ներկայացրել էաշխարհահռչակ ապագայագետև ֆիզիկոս Միտիո Կակուն:

Ամերիկացի ֆիզիկոս, ապագայագետ Միտիո Կակուն  ամբողջ աշխարհին հայտնի էորպես հեղինակ լարայինտեսության, որը բացարտում է, թե ինչպես է կառուցված տիեզերքը: Նաամենահայտնի բանախոսներից մեկն է  բարձր տեխնոլոգիաների զարգացման և յուրաքանչյուրի կյանքում համակարգչի ներմուծման շնորհիվ սպասվողփոփոխությունների թեմայով հանդիպումներին:

2017 թվականի հոկտեմբերի 16-18-ը Մոսկվայում տեղի ունեցավ «Բացնորարարություն» համաժողովը, որտեղ Միտո Կակուն պատմեց, թե ինչումարդիկ չպետք է վախենան ռոբոտների փոխարինելուց, և որմասնագիտություններն են շուտով մահանալու և աշխատաշուկային պետք չենգա:

Ինչո՞վ են զբաղվում այսօր Airbnb-ի և Uber-ի նման ծառայությունները: Հենցվերացնում ենք ավելորդ միջնորդներին: Ի վերջո ամբողջ հասարակությունըկշահի, քանի որ սպառողները կարող են շուկայից դուրս բերել նոր արժեքներ, իսկարտադրողները ստիպված կլինեն մշտապես բարելավել ապրանքների ևծառայությունների որակը:

— Թվային տեխնոլոգիաները ի՞նչ են բերում մարդկությանընոր ռիսկեր, թե՞ նորհնարավորություններ։

— Երբ խոսքը վերաբերում է տեխնոլոգիայի զարգացմանը, միշտ ռիսկեր կան: Սակայն դրանց կիրառելու օգուտները հասարակության համար, միևնույն է, ավելի նկատելի կլինեն: Համոզված եմ, որ թվային փոխակերպումը կօգնիվերացնելու ժամանակակից կապիտալիզմի հակասությունները, հաղթահարելդրա անարդյունավետությունը, ազատվել տնտեսության մեջ բիզնեսգործընթացների և արտադրողի ու սպառողի միջև շղթայի մեջ ոչ մի իրականարժեքի ներդրում չունեցող միջնորդների ձանձրալի ներկայությունից:

— Ի՞նչպես  թվային տեխնոլոգիաները կփոխեն ապրանքների ևծառայությունների սպառումը։

-Գլխավոր փոփոխությունը կապված կլինի սովորական կապիտալիզմիցկատարյալի անցնելու հետ, ինչպես ես այն կոչում եմ: Կապիտալիզմի դասականհամակարգում գները որոշվում են առաջարկով և պահանջով: Այս համակարգըկարող էր լավ աշխատել Ադամ Սմիթի օրերում, երբ սպառողներըպատկերացնում էին, թե ինչպես է գնագոյացումը կատարվում մատչելիապրանքների մեծ մասի համար: Բայց հիմա, երբ մենք հաճախ չենք կարող ասել, թե կոնկրետ այս կամ այն արտադրանքի ինքնարժեքն ինչքան է, այդկապիտալիզմն անկատար է և անարդար, դրանից շահում են վերավաճառքով զբաղվող բազմաթիվ միջնորդներ։ Փոխարինելում այն կատարյալ կապիտալիզմովկօգնեն ընդլայնված իրականության և արհեստական ինտելեկտի հիման վրա կառուցված նոր տեխնիկական սարքերը։

Պատկերացրեք կոնտակտային ոսպնյակներ, որոնք մարդը դնում է խանութգնալիս: Նա նայում է ապրանքներին, և «խելացի» ոսպնյակները ակնթարթորենհամեմատում են դրանց գներն ու որակը այլ խանութներում նմանատիպապրանքների գների և որակի հետ` խորհուրդ տալով, թե ինչը որտեղից է ավելի լավ գնել: Սպառողը կկարողանա ակնթարթորեն դիտել իրեն հետաքրքրողապրանքի մասին բոլոր կարծիքները, հարցում անել դրա ցանկացած չափանիշիմասին: Նման սարքը ամեն սպառողի կդարձնի շուկայի մասին անսահմանափակ գիտելիքներով փորձագետ: Պահանջարկն ու առաջարկը իդեալականորենկհամապատասխանեն միմյանց, ինչը նշանակում է, որ կապիտալիզմը կդառնակատարյալ:

— Այդ սարքավորումները օգուտ կբերեն միայն սպառողների՞ն, թեգործարարներին՝ նույնպես։

-Բոլորը, բացաի ավելորդ միջնորդներից: Սպառողները ավելի լավ ապրանքներկստանան ավելի ցածր գնով: Արտադրողները կկարողանան ավելի շատ ապրանքվաճառել, քանի որ մանրածախ առևտրով զբաղվողները կդադարեն դրանց վրաչարդարացված լրացուցիչ գին դնել: Վերջապես, տեխնիկական սարքերիցվերցրած «մեծաքանակ տվյալները» վերլուծող մանրածախ առևտրայինկազմակերպությունները ավելի հստակ կտեսնեն իրենց յուրաքանչյուր սպառողիդիմանկարը: Նրանք ստիպված կլինեն բռնել նոր տեխնոլոգիաների ալիքները ևփորձել սանձել դրանք՝ սպառողի համար լրացուցիչ արժեք ստեղծելու համար: Իսկ միջնորդական ծառայությունները` վերավաճառքը՝ չարդարացված գնաճով,գովազդները, որ  մի զարկով հարվածում են լայն լսարանին, բայց դիպչում են, այնուամենայնիվ, քչերին, կմնան անցյալում։

Ի՞նչով են զբաղվում այսօր Airbnb-ի և Uber-ի նման ծառայությունները: Դրանքվերացնում են ավելորդ միջնորդներին: Ի վերջո, ամբողջ հասարակությունըկշահի, քանի որ սպառողները կարող են շուկայից դուրս բերել նոր արժեքներ, ևարտադրողները, արձագանքելով սպառողների աճող մակարդակին, ստիպվածկլինեն մշտապես բարելավել ապրանքների և ծառայությունների որակը:

— Այժմ հաճախ խոսում ենոր տեխնոլոգիաների զարգացումը մոտ ապագայումկհանգեցնի տասնյակ մասնագիտությունների ոչնչացմանԴահասարակության համար վտանգ էթե՞ բարիք:

-Կմեռնեն հենց այն միջնորդական մասնագիտությունները, որոնցից հիմա արդեն քիչ օգուտ կա։ Օրինակ, տեխնիկական սարքերը թույլ կտան փոխարինելու ցածրորակավորում ունեցող բժիշկներին։ Եթե ​ձեզ վատ եք զգում, առանց անկողնուցդուրս գալու կարող եք դիմել վիրտուալ ռոբոտ-բժշկի և պատմել նրան ձերախտանիշների մասին: Դուք ստիպված չեք լինի որևէ տեղ գնալ և նույնիսկստիպված չեք լինի սեղմել կոճակները. Ռոբոտը ձեզ ճշտող հարցեր կատ՝ «Ի՞նչն էցավում,  ինչպիսի՞  ցավ է» և այլն, ապա կախտորոշի՝ հսկայական բազայի հիման վրա այն տվյալների, որոնցում հիվանդները նույն ախտանիշներն ունեն: Նմանռոբոտ-վերահսկիչը նույնիսկ կարող է կատարել անհրաժեշտհետազոտությունների մեծ մասը` ջերմաստիճանը չափել ինֆրակարմիր խցիկով,ուսումնասիրել ԴՆԹ- ի մասնիկները լոգարանից հատուկ սենսորներիօգնությամբ: Եվ միայն ավելի բարդ դեպքերում պետք կլինի դիմել մարդ-բժշկիօգնությանը: Նման համակարգերը, որոնք կառուցված են արհեստական ​​ինտելեկտի վրա, կհեղափոխեն առողջապահությունը, կօգնեն պահպանելմարդկանց կյանքն ու առողջությունը:

— Որոշ մասնագիտություններկարծեսմահանում են աչքերի առաջՕրինակայս տարի ռուսական մի խոշորագույն բանկի ղեկավարությունը մտադիր էկրճատել 3 հազար փաստաբաններիորոնց աշխատանքը կփոխարինվիծրագրային համալիրների աշխատանքով:

— Միանգամայն ճիշտ եք, իրավաբաններն առաջինն են հերթի մեջ: Արդենաշխարհում աշխատում են տասնյակ ռոբոտ- իրավաբաններ, որոնք իրենց վրաեն վերցնում դիտումերի, հայցերի, նամակների և այլնի կազմելու կաղապարային աշխատանքը: Սա անդառնալի գործընթաց է:

Եվ այնուամենայնիվ,  ես զգույշ կլինեի ռոբոտներով մարդկանց չմտածվածփոխարինելիս: Հիմա շատ բանկեր ասում են՝ եկեք փոխենք ֆինանսական բարձրվարձատրվող վերլուծաբաններին աշխատավարձ չպահանջող ալգորիթմներով: Սակայն ալգորիթմերը չեն կարող լիարժեք փոխարինել մարդկանց, դրանք կարողեն միայն օգնել նրանց ավելի հարուստ տեղեկատվությամբ որոշումներիկայացման համար: Նույն կերպ և իմ նշած ռոբո- բժիշկները չեն փոխարինիբժիշկներին, այլ միայն կօգնեն նրանց: Բոլոր այն ասպարեզներում, որտեղանհրաժեշտ են կաղապարային գործողություններ, արհեստական ինտելեկնարդեն ամբողջությամբ փոխարինում է մարդկանց աշխատողներին՝ ազատելովնրանց ժամանակը և էներգիան՝ ավելի ստեղծագործական զբաղմունքի համար:

— Ի՞նչպես աշխարհը կփոխվի համացանցի հետագա զարգացման շնորհիվ:

— Մոտ ապագայում ինտերնետը կդառնա աննկատ, ինչպես որ էլեկտրաէներգիանէ: Հարյուր տարի առաջ բոլորը միայն լսել էին էլեկտրաէներգիայի մասին: Հիմա, երբ մենք մեքենա կամ սմարթֆոն ենք օգտագործում, չենք մտածում, որ դրանքէլեկտրաէներգիա են օգտագործում։ Այն դարձել է մեր միջավայրի անտեսանելի ևանբաժանելի մասը, ինչպես խոտերը և ծառերը նախամարդու համար: Ճիշտ նույնճակատագիրը սպասում է համացանցին: Ընդամենը մեկ տասնամյակումէլեկտրոնային սարքերի չիպերը թղթից էժան կլինեն: Մեր բոլոր սարքերը մերշուրջը մուտք կունենան դեպի ցանց, և մենք կապրենք մեկ ինտելեկտուալմիջավայրում: Մարդիկ կդառնան մի տեսակ հրաշագործների նման. նրանքանընդհատ կշփվեն անկենդան նյութի հետ ձայնի, ժեստերի կամ նույնիսկ մտքումկարգադրելով  առարկաներին ` անել այս կամ այն բանը:

— Իսկ հասարակությունը ի՞նչոր կերպ կփոխվի՞:

— Իհարկե, և ոչ միայն հասարակությունը, այլև նույնիսկ յուրաքանչյուր անհատականության գիտակցությունն ու անձը կթվայնացվեն: Համակարգիչներըկսովորեն ուղեղից արտագրել մեր տպավորություններն ու հիշողությունները ևդրանք պահել հսկայական գրադարաններում, որտեղից դրանք կարող են քաշվել ու ներբեռնվել այլ մարդկանց ուղեղներ: Ներկայումս այս ոլորտումուսումնասիրություններ են ընթանում, օրինակ, Մասաչուսեթսի տեխնոլոգիականինստիտուտում: Տպավորությունների այս թվային պահուստը նույնպեսհեղափոխում է սպառումը, քանի որ ցանկացած մեկը կարող է ծանոթանալապրանքից այլ գնորդների տպավորություններին:

Եվ դա միայն սկիզբն է: Թվային տեխնոլոգիաների շնորհիվ մարդիկ որոշիմաստով կհասնեն անմահության: Հնարավոր կլինի, ասենք, հավաքել այնամենը, ինչ հայտնի է Ալբերտ Էյնշտեյնի մասին և այդ տեղեկության հիման վրա ստեղծել նրա թվային անհատականությունը` լրացնելով այն իրական հոլոգրաֆիկկերպարով: Ավելի հեշտ կլինի հիմա ապրող անձի համար թվայինանհատականություն ստեղծելը, օրինակ `ձեզ համար՝ արտագրելով ձեր ուղեղիցտեղեկությունները և վիրտուալ կրկնակ ստեղծելով: Նման թվային ավատարըշատ մոտ կլինի ձեր իսկականին: Երբ դուք մահանաք, այն կկարողանա ապրելձեր փոխարեն, զարգանալ ձեր բնավորության հիման վրա, լրացնել հիշողությունըմարդկանց հետ շփվելու տպավորություններով:

— Ինձ թվում էոր այս ամենն արդեն գիտական ֆանտաստիկայի բնագավառիցէԻնչքա՞ն է հավանականությունըոր մենք ենք տեսնելու դաոչ թե հաջորդսերունդը:

— 20 տարի առաջ մենք չէինք կարողացանք պատկերացնել, որ ինտերնետը նմանտեղ կունենա մեր կյանքում: 15 տարի առաջ ոչ ոք չէր պատկերացնում, որմարդիկ կարող են անբաժան լինել իրենց սմարթֆոններից՝ ամեն առիթով դիմելովնրանց օգնությանը: Նոր հնարավորությունները ծագում են ոչ միայն այնպատճառով, որ նոր լուծումներ են առաջանում. դրանցից շատերը վաղուցկանխատեսում էին ապագայագետները: Աշխարհը փոխվում է նաև շնորհիվտեխնոլոգիական հնարավորությունների պարզ աճի: Այսպիսով, գործընթացների արտադրողականությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 18 ամիսը մեկ,  նույնիսկ չնայած նրան, որ Մուրի օրենքը կարող է շուտով դադարել գործելուց(Intel-ի հիմնադիր Գորդոն Մուրը նկատել է, որ ինտեգրալ սխեմայի վրա տեղադրված տրանզիստորներիթիվը կրկնապատկում է յուրաքանչյուր երկուտարին մեկ անգամ, այս դիտարկումը կոչվում է «Մուրի օրենք»: —  РБК): Եվսիլիկոնի դարաշրջանը կավարտվի, մենք հստակ կյուրացնենք տեղեկության նորկրիչներ: Հասարակության թվայնացումն արդեն սկսվել է, դա տեղի է ունենումմեր աչքերի առաջ և լիովին անշրջելի է: Ցանկացած փոփոխություն միշտ ավելիմոտ է, քան թվում է:

Ապագայի զարգացումը դոկտոր Կակուից

  1. 2027թվինհնարավոր կլինի անմիջականորեն արտագրել ուղեղիցհիշողությունները և տպավորությունները, փոխանցել դրանք ցանցի մեջ և, ​​հնարավոր է, նույնիսկ ներբեռնել ուրիշ մարդկանց ուղեղ: Դա ճանապարհկբացաի ինտերնետի վերածվելուն brain-net-ի (ուղեղ-ցանց):
  2. 2029թվինռոբոտները գրեթե բոլոր առումներով ավելի խելացի կլինենմարդկանցից: Բայց չպետք է վախենանք, որ նրանք  կխլեն մեզանիցիշխանությունը. Կակուն կարծում է, որ նրանք կունենան «միջատներիինտելեկտ», հզոր, բայց ուղղված միայն որոշակի խնդիրների լուծմանը:
  3. 2040-ականթվականներիննանոտեխնոլոգիան թույլ կտա ծրագրվող նյութերից ստեղծել իրեր, որոնք կարող են փոխել իրենց ձևը սեփականատիրոջ հրամանով: Հետևաբար ցանկացած առարկայի հնարավորությունները կսահմանափակվենմիայն դրա քիմիական և ֆիզիկական հատկություններով պայմանավորված:
  4. 2050-60-ականթվականներինՄարսի գաղութացումը կսկսվի. մասնավորընկերությունները կստեղծեն բնակավայրեր, որոնց բնակիչները կարող ենգոյատևել առանց Երկրի օգնության:
  5. 100տարիհետո Երկրի վրա կունենաք համաշխարհային կառավարություն ևընդհանուր պետական ​​մարմիններ, որոնց որոշումները ավելի կարևոր կլինեն, քան ազգային իշխանությունների դիրքորոշումը:

Հինգ ակնհայտ նշան նրա, որ ձեր կյանքը շուտով կփոխվի

Միշտ չէ , որ ուրախանում ենք փոփոխություններից, բայց դրանք անխուսափելիեն: Ու երբ մտածում ենք, որ մեր կյանքում քաոս է տիրում, նանից է, որ մեր շուրջնամեն ինչ վերակառուցվում է, որպեսզի օգնի մեզ հասնելու մեր իրականնպատակներին և նվիրական ցանկություններին:

  1. Փոփոխություններինպատրաստ լինելը

Դուք պատրա՞ստ եք փոփոխություններին: Եթե նույնիսկ մեկ վայրկյանմտածեցիք, ուրեմն համամիտ չեք այն կարծիքին, ըստ որի բոլորփոփոխությունները լավ են։ Ուշացել եք ինքնաթիռի՞ց, բաժանվել եք ընկերոջի՞ց: Առաջին հայացքից դրանք խնդիր են, սակայն ո՞վ գիտե, միգուցե ուշացումը ձեզփրկել է ինչ-որ փորձանքից, իսկ բաժանումն այդ մարդուց ճանապարհ է բացումնրա համար, ում տեղը զբաղված էր: Կարևորը՝ չվախենաք և հավատաք, որ ամենինչ կլինի այնպես, ինչպես որ պետք է:

2.Դուքսովորել եք բաց թողնել

Դուք առաջ տարիներով հիշում էիք ընկերուհու դավաճանությո՞ւնը, տնօրենիանարդարությունը և կյանքի ուղեկցի հետ իրական մտերմության պակա՞սը, գնացել եք հոգեբանի մո՞տ, վերահսկել եք վիրավորողի սոցիալական ցանցերը, վրեժխնդրության ծրագրեր եք մշակել և զուգահեռ նկատել եք, որ կանգնած եքտեղո՞ւմ: Իհարկե, քանի որ զայրույթը սև անցքի նման կուլ է տվել ձեր ամբողջէներգիան: Խնայեք ձեզ, բաց թողեք մարդուն կամ իրավիճակը, որը ձեզ ցավ էպատճառել: Ուղղակի ապրեք առանց նայելու դրան: Հավատացեք, երբ դուք ձեզ համար ուժեր ազատեք, անպայման կկատարվի ինչ-որ ճիշտ ու կառուցողական մի բան, որը կպահանջի ձեր էներգետիկ ռեսուրսները:

  1. Դուքազատվել եք զոհի բարդությունից

Դուք դադարե՞լ եք խղճալ ինքներդ ձեզ: Դուք այլևս չե՞ք փորձումխղճահարություն առաջացնել մյուսների մոտ ցածր աշխատավարձի և դժվարմանկության մասին պատմություններով: Ճիշտ է. աշխարհին ուղարկում էիք այն, ինչը հետո ամուր կպչում էր ձեզ որպես դիմակ: Հպարտությունը, արժանապատվությունը, ինքնավստահությունը ձեր իմիջի լավագույն շապիկն են: Չէ՞ որ բոլոր ուսմունքների պարզ ճշմարտությունը հավասարակշռության մասին հնչում է այսպես. դու ստանում ես այն, ինչ ուղարկում ես աշխարհ:

  1. Դուքսկսել եք վստահել աշխարհին

Վստահությունը միամտություն ու հիմարությո՞ւն է: Բոլորովին էլ՝ ոչ: Միայն այնմարդը, ով բաց է, հանգիստ ու չի սպասում կեղտոտ հնարքի, կարող է իսկապեսվայելել կյանքը: Եթե անընդհատ սպասում եք, որ կխաբվեք հերթական մարդուց , ապա այդպես էլ կլինի , և ապագա փեսացուն ձեզ հետ շփվելիս հաճույք չի զգա, քանի որ դուք տիեզերք եք ուղարկում տեղեկատվություն, որ վախենում եք: Փորձեք դադարել բացասականին սպասելուց, ու կյանքը անմիջապես կխաղա այլգույներով:

  1. Դուքհաղթել եք վախերը

Վախը իռացիոնալ զգացում է: Դրա դրսևորումներից են ֆոբիաները` հիվանդագինվիճակներ, որոնք կապ չունեն իրական իրավիճակների հետ: Վախենում եքինքնաթիռով թռչելո՞ւց, չնայած գիտեք, որ ինքնաթիռի վթարի հետևանքովմեռնելու հավանականությունն աննշան է: Խուճապի եք մատնվում հանրայինելույթների մասին մտքի՞ց անգամ: Միշտ վախենում եք, որ աշխատանքիցկազատե՞ն ձեզ: Բայց չէ՞ որ իրականում այդպիսի վախերից մեծ մասի համարհիմք չկա: Փորձեք վատագույնը պատկերացնել. ի՞նչ կլինի ամենավատի դեպքում: Իրո՞ք դա այդքան ահավոր է: Իսկ այժմ փորձեք գիտակցել, որ անհանգստությանպատճառներն այնքան էլ շատ չեն, իսկ կյանքի որակը փչացնելը մշտականանհանգստություններով ամենաանիմաստ բանն է:

15 չտեսնված ասույթ Պոլ Օրֆալի՝ հսկայական կորպորացիա ստեղծած ծույլիկի կողմից

Պոլ Օրֆալի կյանքը անհավատալի է: Լինելով հիպերակտիվ, դիսլեքսիայով տառապող երեխա, նա դժվարությամբ էր կարդում և գրում, իսկ մեծանալով ի վիճակի չէր նստելու գործնական հանդիպումների և ժողովների ժամանակ: Եվ սակայն Պոլը համարեց իր թերությունները յուրահատուկ հնարավորություն: Այնպիսի հատկանիշները, ինչպես ճկուն, անհանգիստ միտքն է, չկարողանալը նույն տեղում նստել, նրան բերեցին ոչ ուղղափառ, մարդուն ուղղված ընկերության ստեղծմանը: Այսօր FedEx Kinko- ի տարեկան շրջանառությունը ավելի քան 1,5 մլրդ դոլար է: Աշխարհի 11 երկրների 1450 գրասենյակներում աշխատում են ավելի քան 20 հազար աշխատակիցներ:

1. Ձեր կյանքը ղեկավարելու ամենաարդյունավետ ուղիներից մեկը պատկերացնելն է մի ապագա, որը դուք ձեզ չեք ցանկանում:

2. Այն, ինչ դու ուղարկում ես աշխարհ, վերադառնում է քեզ: Այլ կերպ ասած՝ կատարեք լավ գործեր: Եվ վճարեք հարկերը:

3. Ազնվությունը նման է կուսությանը. այն միայն մեկ անգամ ես կորցնում:

4. Եթե ցանկանում եք հաջողության հասնել, ուրիշ մարդկանց օգնեք աճելու:

5. Փորձեք ամեն ինչ: Երբեք չես իմանա, թե որը կգործի:

6. Կառավարել բիզնեսը նշանակում է սովորել պառկել քնելու ուշ գիշերին, խնդիները չլուծած:

7. Վստահեք մարդկանց, հակառակ դեպքում ամեն ինչ ինքներդ պետք է անեք:

8. Մարդկանց նկատմամբ վստահություն ցուցաբերելու լավագույն միջոցը նրանց չխանգարելն է:

9. Ձախողումները հաճախ գալիս են այն ժամանակ, երբ թվում է, թե բախտը ժպտում է քեզ:

10. Իմաստ չունի պարծենալ սեփական հաջողություններով: Ձեր ընկերները դա լսելու կարիքը չունեն, իսկ թշնամիները, մեկ է, չեն հավատա:

11. Շատ բան կարող ես տեսնել լեռան գագաթին կանգնած, բայց՝ ոչ հենց լեռը:

12. Եթե դու մրցակիցներ ունես, նշանակում է՝ նրանցից սովորելու բան ունես:

13. Դու պետք է քո կյանքի հիմքում վստահությունը դնես: Դու ընտրելու այլ բան չունես, բացի վստահելուց:

14. Երբեմն կյանքում ստիպված ես լինում մոռանալ, թե ով ես դու եղել և ուրախությամբ սկսում ես սովորել այն լինել, ինչ կաս:

15. Կյանքում հաջողությունը այն է, երբ մեծահասակ դարձած երեխաները ցանկանում են ժամանակ անցկացնել քեզ հետ: